Главная » 2011 Ноябрь 4 » Կանեփանման զանգվածը պահել էին մեքենայի ձեռքի արգելակման բռնակի տակ
19:59 Կանեփանման զանգվածը պահել էին մեքենայի ձեռքի արգելակման բռնակի տակ | |
![]() Ոստիկանության ծառայողները, նոյեմբերի 3-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Բագրեւանդ թաղամասից, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել Կոտայքի մարզի երեք բնակչի: Ոստիկանության մամուլի ծառայությունից erevancki.do.am ին հայտնում են, որ ավտոմեքենայի զննությամբ, ձեռքի արգելակման բռնակի տակից, հայտնաբերվել է ծխախոտի գլանակ եւ թղթի փաթեթ, որոնց մեջ առկա էր 4 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: | |
|
Всего комментариев: 0 | |