Главная » 2011 » Ноябрь » 25 » Կինը հրկիզել է իր հարեւանուհու ավտոտնակի տանիքը
13:22
Կինը հրկիզել է իր հարեւանուհու ավտոտնակի տանիքը

Նոյեմբերի 24-ին, ժամը 10.20-ին, ոստիկանություն է զանգահարել Երեւան քաղաքի մի բնակչուհի  եւ հայտնել, որ հարեւանուհին հրկիզում է իր ավտոտնակի տանիքը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին ահազանգող կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում,  հարեւանուհին հրկիզել է իր ավտոտնակի տանիքը:

Հրկիզման դրդապատճառների մասին ոստիկանությունը ոչինչ դեռ չի հաղորդում:

Հանգամանքները եւ վնասի չափը պարզվում են: Կատարվում է նախաքննություն:


Просмотров: 368 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: