Главная » 2011 Декабрь 12 » Կկառուցվի աշխարհում առաջին ստորջրյա հյուրանոցը
17:03 Կկառուցվի աշխարհում առաջին ստորջրյա հյուրանոցը | |
Դուբայում նախատեսվում է կառուցել աշխարհում առաջին ստորջրյա հյուրանոցը։ Դեռ նախագծային աշխատանքները սկսվել էին 2008թ. սակայն տարբեր պատճառներով վերջինիս կառուցման աշխատանքները հետաձգվում էին։ Այժմ Դուբայի տարածքային կառավարման մարմինները հավաստիացնում են, որ շատ շուտով, մասնաորապես, 2012թ. երկրորդ կեսին այս զարմանահրաշ կառույցը կբացի իր դռները՝ տեղեկացնում է WTF News-ը։ Ստորջրյա հյուրանոցը կգտնվի Պարսից ծոցում՝ 20մ խորության վրա։ Հյուրանոցի հաճախորդները հնարավորություն կունենան հենց իրանց սենյակների պատուհաններից հետևել ստորջրյա կյանքին։ Նախնական տվյալներով գիշերավարձը մեկ անձի համար կարժենա 500-600 ԱՄՆ դոլար։ Հավելենք, որ նմանատիպ կառույցներ նախատեսվում են կառուցել նաև Ֆիջիյում և Մալդիվներում։ | |
|
Всего комментариев: 0 | |