23:03 Կոպենհագենում հայերը համերգ են կազմակերպել | |
![]() Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, հոկտեմբերի 29-ին, տեղի է ունեցել Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական համերգ, որին ներկա են եղել Դանիայի կառավարության եւ ՏԻՄ ներկայացուցիչներ, Դանիայում հավտարմագրված դիվանագետներ, հայ եւ դանիացի մտավորականներ, գործարարներ: Համերգից առաջ ելույթ է ունեցել Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը եւ «ԴանԱրմեն» կազմակերպության կազմակերպության նախագահ Օլե Մելդգաարդը: Հրաչյա Աղաջանյանը իր խոսքում ներկայացրել է հայկական պետականության ստեղծման ճանապարհին հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրներն ու ձեռքբերումները: Հայաստանի դեսպանը անդրադարձել է նաեւ հայ-դանիական հարաբերություններին: Տոնական համերգին ելույթ է ունեցել մի շարք միջազգային մրցույթների դափնեկիրներ Դանիայից՝ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը, Բելգիայից՝ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը, ինչպես նաեւ երգչուհի Զառա Ավագյանը, Սանկտ Աննե գիմնազիայի սաները եւ Էդվարդ Հարությունյանն իր նվագախմբով: | |
|
Всего комментариев: 0 | |