Главная » 2011 » Ноябрь » 8 » Կորած երկու ուսանողուհիներին գտել են ջրափոսում մեռած
17:22
Կորած երկու ուսանողուհիներին գտել են ջրափոսում մեռած

Օրերս տնից դուրս եկած եւ չվերադարձած երկու ուսանողուհիների մարմինները գտել են ջրափոսում` Մերձմոսկվայում:

Իրավապահ մարմինների աղբյուրը «ՌԻԱ նովոստիին» հայտնել է, որ աղջիկները տնից դուրս էին եկել նոյեմբերի 5-ին եւ այս ընթացքում նրանց մասին ոչ մի տեղեկություն չի եղել: Արդեն նոյեմբերի 7-ին, աղջիկների մարմինները` գանգուղեղային վնասվածքներով, գտել են մարզի Ստուպինյան մարզում, լքված մարզադաշտի մոտ` ջրափոսում:

«Մեր տվյալներով, աղջիկներից մեկը 20-ամյա Վերյովկինան է, մյուսը` 21-ամյա Կարտուշկինան: Վերյովկինան սովորում էր Ստուպինի իրավաբանական ինստիտուտում, իսկ Կարտուշկինան` Մոսկվայի իրավաբանական ինստիտուտում»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հարուցվել է քրեական գործ` «Սպանություն» հոդվածով, քննիչները պարզում են հանգամանքները:


Просмотров: 388 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: