22:24 Կրասնի Ադույում հայն ու ռուսը քիչ է մնացել իրար ծեծեն... վալենկաների պատճառով | |
![]() Ռուսաստանի Կրասնի Ադույ ավանում հայն ու ռուսը քիչ է մնացել իրար ծեծեն... վալենկաների պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», «Ուրալէլեկտրոմեդ» կոմբինատի 24-ամյա աշխատակիցն ապտակել է Մոստովսկոյե գյուղի 23-ամյա բանկչին, որը, սակայն, ձեռնպահ է մնացել պատասխան տալուց: Ականատեսները ոստիկանություն են զանգահարել: Իրավապահները պարզել են, որ միջադեպը երկու շաբաթվա վաղեմության հիմքեր ունի: Պարզվել է, որ Կրասնի Ադույում երիտասարդ հայը նոյեմբերի սկզբին իր երկու ռուս ընկերների հետ երեկո է կազմակերպել: Կենացներն այնքան են քաղցրացել, որ տան տիրոջ քեռին հյուրերից մեկին վալենկաներ է նվիրել: «Նվիրատվության արարողությունը» նույնիսկ նակարահանվել է բջջային հեռախոսով: Սակայն մի քանի օր անց նվիրատուի զարմիկը զանգահարել է նվերն ստացած հային եւ ետ պահանջել վալենկաները: Հաշիվները պարզելու համար հավաքվել է տարբեր ազգության մոտ 12 մարդ: Բախում թույլ չտալու համար բոլորին տարել են ՆԳ շրջանային տեղամաս եւ դաստիարակչական աշխատանքի արդյունքում մասնակիցները «խաղաղ դաշնագրի» պես մի բան են հաստատել, ըստ որի մեկը մյուսի նկատմամբ պահանջ չունի: Քրեական գործ չի հարուցվել: | |
|
Всего комментариев: 0 | |