Главная » 2011 Декабрь 11 » Մահացու վթար Շիրակի մարզում. Մեքենան բախվել է պարսպին
18:34 Մահացու վթար Շիրակի մարզում. Մեքենան բախվել է պարսպին | |
![]() Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 11-ին, ժամը 12.15-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացել, որ Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել տեղի փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «Գազ 31» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել շինության պարսպին: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 25-ամյա Ա. Ավագյանի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: | |
|
Всего комментариев: 0 | |