Главная » 2011 » Ноябрь » 24 » Մեծ չափաբաժնով դեղեր ընդունած 40-ամյա տղամարդը հոգեկան հիվանդ է. բժիշկ
14:23
Մեծ չափաբաժնով դեղեր ընդունած 40-ամյա տղամարդը հոգեկան հիվանդ է. բժիշկ

Նոյեմբերի 23-ին, դեղորայքից թունավորված եւ  «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 40 ամյա Լիպարիտ Մարտիրոսյանը հոգեկան շեղումներ ունի:  Այս մասին թղթակցի հետ զրույցում  տեղեկացրեց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր թունաբան  Միքայել Գաբրիելյանը:

Նրա խոսքով, Լիպարիտը հոգեկան հիվանդ է եղել եւ իր համար նախատեսված դեղերի մեծ չափաբաժին ընդունելով է ինքնասպանության փորձ կատարել: Այժմ Լիպարիտի վիճակը լավ է եւ նա շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:

Ավելի վաղ`   տեղեկացրել էր, որ նոյեմբերի 23-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորմամբ  «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երեւան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 21/2 շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 40-ամյա Լիպարիտ Մարտիրոսյանը: Նրա վիճակը գնահատվել էր ծանր:


Просмотров: 382 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: