Главная »
2012 » Январь » 8 » Մեքսիկայի հավաքականի նախկին դարպասապահը մեղադրվում է մարդկանց առեւանգելու մեջ
19:33 Մեքսիկայի հավաքականի նախկին դարպասապահը մեղադրվում է մարդկանց առեւանգելու մեջ |
 Մեքսիկայում ձերբակալվել է ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Օմար Օրտիսը, որը կասկածվում է մարդկանց առեւանգելուն մասնակցություն ունենալու մեջ: Ըստ տեղական իշխանությունների`Օրտիսը առնվազն երկու հոգու առեւանգման է մասնակցել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, Օրտիսն օգնել է հանցագործներին ընտրել զոհերին` օգտագործելով իր կապերը: Առեւանգվածների համար պահանջել են մոտ 70 հազ. դոլար, որի 10%-ն ստացել է դարպասապահը: Մեքսիկայի հավաքականի համար նա միայն մեկ խաղ է անցկացրել: 2010թ. գարնանը Օրտիսը որակազրկվել է ` դոպինգի օգտագործման համար:
|
Просмотров: 317 |
Добавил: Aramik
| Рейтинг: 0.0/0 |