Главная » 2011 » Декабрь » 8 » Մոսկվայի ծայրամասում բնակիչները վագր են գտել
08:28
Մոսկվայի ծայրամասում բնակիչները վագր են գտել


Մոսկվայի հարավ-արևելյան հատվածում քաղաքի բնակիչները մի արկղ են գտել, որի մեջ կենդանի վագր է եղել: Գտնողները դիմել են ոստիկանություն: Վերջինները ժամանել են վայրի կենդանիների պահպանման կենտրոնի աշխատակիցների հետ միասին: Զննելով գտածոն` մասնագետները նախնական գնահատմամբ որոշել են վագրի տարիքը` մոտ 8 ամսական: Մեծ է հավանականությունը, որ վագրը պատկանում է անհետացող ամուրյան վագրերի տեսակին:

«Մայակ» ռադիոկայանի հաղորդմամբ` վագրը տեղափոխվել է վայրի կենդանիների պահպանման կենտրոն, որտեղ կենդանին կհետազոտվի` նրա ճշգրիտ տարիքը և առողջական վիճակը որոշելու համար

Просмотров: 356 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: