Главная » 2011 » Декабрь » 21 » Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է նաև Տոտենհեմը
22:50
Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է նաև Տոտենհեմը


Լոնդոնի "Տոտենհեմը" հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և "Կրասնոդարի" հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Այս մասին հայտնում է Lifesports.ru-ն՝ հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին:

Անգլիական ակումբի սկաուտները Յուրայի նկատմամբ ուշադրություն են դարձել Երևանում կայացած Մակեդոնիայի հետ խաղից հետո, որում Մովսիսյանը 3 գոլային փոխանցում կատարեց՝ դառնալով հանդիպման հերոսներից մեկը:

"Մովսիսյանն ընթացիկ մրցաշրջանում իրեն հիանալի դրսևորեց' հաջող հանդես գալով "Կրասնոդարում" և իր ազգային հավաքականում, որով գրավեց ոչ միայն ռուսական մի շարք ակումբների ուշադրությունը",- Lifesports.ru-ին ասել է ռուս գործակալներից մեկը:

"Բացի այդ, գործակալական կազմակերպությունը, որը ներկայացնում է ֆուտբոլիստի շահերը, սերտորեն համագործակցում է Ամերիկայի գործընկերների հետ, որոնք անգլիացիներին խորհուրդ են տվել գործում տեսնել հայ հարձակվողին",-ավելացրել է աղբյուրը:

Յուրա Մովսիսյանի ներկայացուցիչ Դավիթ Աբրահամյանը հաստատել է տեղեկությունը. "Կա հետաքրքրություն մի քանի անգլիական ակումբների կողմից, որոնց թվում միայն "Տոտենհեմը" չէ, բայց կոնկրետ ինչ-որ բանի մասին դեռ վաղ է խոսել":

Հիշեցնենք, որ Մոսվսիյանի՝ "Կրասնոդարի" հետ պայմանագիրն ավարտվում է 2014թ.:
 

Просмотров: 337 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: