Главная » 2011 » Ноябрь » 4 » Մոզրով գյուղի դպրոցում երկու աշակերտ է սովորում
20:00
Մոզրով գյուղի դպրոցում երկու աշակերտ է սովորում
Հոկտեմբեր 29, 2011

Թերթը գրում է, որ Վայոց ձորի Մոզրով գյուղում (20 տնտեսություն) դեռեւս 1994թ ՀՀ Կառավարությունը հիմնադրել է ութամյա դպրոց, որն առաջին տարիներին ունեցել է ավելի քան 40 աշակերտ: Սակայն այսօր գյուղի հիմնական դպրոցում ուսումնառում են ընդամենը երկու աշակերտ` Էրիկ (1-ին դասարան) եւ Մյասնիկ (3-րդ դասարան) Ավետիսյանները: Դպրոցի տնօրեն Արամ Մելքոնյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ 2013-2014թթ ուստարում սպասվում է, որ դպրոցի աշակերտների թիվը կավելանա եւս մեկով:

«Տարիների ընթացքում այդ թիվը նվազեց-նվազեց, եւ այսօր նախադպրոցական տարիքի երկու աշակերտ է սովորում»,- ասել է տնօրեն Մելքոնյանը եւ հավելել, որ գյուղում առկա են բոլոր առարկաների մասնագետները, որոնք աշխատանքի կանցնեն հարկ եղած դեպքում` երեխաներին իրենց գիտելիքները փոխանցելու համար: «Երկիրի» թղթակցին դպրոցի սան Մյասնիկը ասել է, որ միակ ցանկությունն է` դպրոցին նվիրաբերվի մեկ համակարգիչ, որպեսզի «մենք էլ կապ ունենանք աշխարհի հետ»:

Просмотров: 343 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: