Главная » 2012 Январь 8 » Նիգերիայի եկեղեցիներից մեկում 8 քրիստոնյա է սպանվել
19:39 Նիգերիայի եկեղեցիներից մեկում 8 քրիստոնյա է սպանվել | |
![]() Նիգերական Յոլա քաղաքի եկեղեցում երեկ` հունվարի 6-ին, ահաբեկիչների կողմից առնվազն 8 քրիստոնյա է սպանվել: Ինչպես տեղեկացնում է AFP-ն, գրոհայինները ներխուժել են տաճար հոգեւոր արարողության ժամանակ եւ կրակ բացել: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր , հունվարի 3-ին «Բոկո Հարամ» խմբավորման գորհայինները պահանջել էին, որպեսզի երեք օրվա ընթացքում քրիստոնյաները լքեն Նիգերիայի հյուսիսը, որը բնակացված է հիմնականում մահմեդականներով: Տարեվերջին «Բոկո Հարամը» մի շարք ահաբեկչություններ էր իրականացրել Նիգերիայի քրիստոնեական եկեղեցիներում: | |
|
Всего комментариев: 0 | |