Главная » 2011 » Ноябрь » 21 » Ողջաբերդում ծեր ամուսիններին կտտանքների ենթարկած գողերը դեռ չեն հայտնաբերվել
17:46
Ողջաբերդում ծեր ամուսիններին կտտանքների ենթարկած գողերը դեռ չեն հայտնաբերվել

Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում, այսօր` նոյեմբերի 21-ի գիշերը, ծեր ամուսինների տան վրա ավազակային հարձակում կատարած գողերընրանց կտտանքների ենթարկելով են տիրացել 7,2 հազար դոլարին: Այս մասին  թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին ողջաբերդցիները եւ  գյուղապետ Նորայր Մելքոնյանը:

Ավելի վաղ http://erevancki.do.am տեղեկացրել էր, որ  ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի տներից մեկում ավազակային հարձակում է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նոյեմբերի 20-ին, ժամը 19.00-ին, ատրճանակով եւ դանակներով զինված դիմակավոր երեք անձինք մուտք են գործել նշված գյուղի տներից մեկն ու ատրճանակի եւ դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպելով տանտիրոջն ու տանտիրուհուն՝ ծեծի են ենթարկել նրանց եւ հափշտակելով 7.200 ԱՄՆ դոլար, 1 պարկ ընկույզ, «Նաիրի» տեսակի 7 կոնյակ, 1 դույլ նուշ՝ դիմել են փախուստի:Տանտերը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ողջաբերդցիները http://erevancki.do.am հետ զրույցում տեղեկացրեցին, որ  ամուսինները Ողջաբերդի ամենախոշոր հողատերերն են: Տանտերը` 74-ամյա Արամայիս Պապիկյանը Կոտայքի մարզում հայտնի է «տնկիներ մատակարարող Մայիս» անվամբ. նա նույնիսկ Գագիկ Ծառուկյանին է տնկիներ մատակարարել:

Ամուսինները հիմնականում զբաղվում են կեռասի մշակմամբ եւ նրանց մրգերը արտահանվում են Ռուսաստան: Բոլոր ողջաբերդցիները միանշանակ պնդում էին, որ նրանք շատ աշխատասեր են եւ իրենց արդար քրտինքով են այդ գումարը վաստակել:  Ողջաբերդի գյուղապետ Նորայր Մելքոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տուժածները` Արամայիս եւ Սեդա Պապիկյաններն են,որոնք երկու աղջիկներն ամուսնացած են, իսկ երկու որդիները` բնակվում են Երեւանում` Ջրվեժում եւ Մորքի Զանգվածում:

Գյուղապետի պատմելով, ամուսինները երկար ժամանակ փորձել են դիմադրել եւ գողերին չտալ իրենց քրտինքով վաստակած գումարը, սակայն չարագործներն այնպիսի դաժանությունների են դիմել, որ կինը ստիպված է եղել ամուսնու կյանքը փրկելու համար հրաժարվել տան ամբողջ գումարից:

«Նախ 3 դիմակավոր անձինք ներխուժելով տուժողների տուն, կապել են ամուսիններին եւ դաժան ծեծի ենթարկել: Նրանք կարմրացրել են վառարանի երկաթե ձողը եւ վառել ամուսնու վիզը, երկաթով գլխին այնքան են հարվածել, որ ծեր տղամարդն արնաշաղախ է եղել, նաեւ ծառի մկրատով ամուսնու ոտքերի մատներն են կտրել: Կինը տեսնելով, որ ամուսնուն փորձում են տանջամահ անել երկու անգամ 500-ական դոլար է տվել, բայց հասկանալով, որ դաժանություններն ահագնանում են, մյուս 6 հազար 200 դոլարն էլ է տվել նրանց»:

Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Եղիշե Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փախուստի դիմած գողերը դեռ չեն հայտնաբերվել:

Просмотров: 358 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: