Главная » 2011 » Ноябрь » 17 » Ոստիկանների կողմից թմրամոլների «որսն» առատ «բերք» է տվել
22:26
Ոստիկանների կողմից թմրամոլների «որսն» առատ «բերք» է տվել

Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները նոյեմբերի 15-ին, ժամը 20.00-ին, մի կիսաքանդ շինությունից բերման են ենթարկել  նախկինում դատապարտվածներ, 43-ամյա Հակոբ Բ.-ին եւ 39-ամյա Էդգար Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ զննությամբ նշված վայրից հայտնաբերվել են տարբեր տարաներ՝ հեղուկներով եւ նստվածքի հետքերով, սոդայի տուփ` սպիտակավուն զանգվածով, 4 հատ չոր սպիրտ եւ 4 ներարկիչ, որոնցից մեկը՝ շագանակագույն հեղուկով:

Էդգար Կ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը դեղորայքից պատրաստված թմրամիջոց է, որը  պատրաստել է իր օգտագործման համար:

Նույն օրը, ժամը 12.40-ի սահմաններում,  ոստիկանության ծառայողները Վերին Չարբախի 3-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում հայտնաբերել են 2 տարա՝ դեղնականաչավուն հեղուկով, ապակյա փոքր տարա` մուգ շագանակագույն նստվածքով, օգտագործված ներարկիչներ՝ նստվածքի հետքերով, ներարկիչի 1 ասեղ եւ տարբեր դեղամիջոցների դատարկ տուփեր:

Նշված տնից  ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման են ենթարկվել երեք տղամարդ, որոնք հայտարարել են, որ թմրամիջոցը պատրաստել են իրենց օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նոյեմբերի 16-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները,  թմրամիջոց պատրաստելու եւ պահելու կասկածանքով, Գյումրիի Օզանյան փողոցից բերման են  ենթարկել Գյումրիի բնակիչ, նախկինում դատապարտված 54-ամյա մի տղամարդու:

Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է ներարկիչ` դեղնավուն հեղուկով: 

Բերման ենթարկվածը հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը դեղամիջոցից պատրաստված թմրանյութ է:

Նոյեմբերի 16-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Էրեբունիի բաժնի ծառայողները,  թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով, Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 29-ամյա մի երիտասարդի, որի  բաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթե 9 փաթեթ, որոնցում առկա էր կանաչ գույնի կանեփանման զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն:

Просмотров: 410 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: