Главная » 2011 » Ноябрь » 6 » Ոստիկանները բռնել են կաշառակեր ոստիկանների
17:26
Ոստիկանները բռնել են կաշառակեր ոստիկանների

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը բացահայտել է հերթական աղմկոտ դեպքը: NEWS.am-ին տեղեկացված աղբյուրներից հայտնի դարձավ, որ բացահայտվել է խոշոր չափի կաշառքի դեպք, որում ընդգրկված են հենց Ոստիկանության աշխատակիցներ: Աղբյուրների փոխանցմամբ` խոսքը, մասնավորապես, Ոստիկանության Էրեբունի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանի մասին է:

 տեղեկությունները հաստատեցին Ոստիկանությունում` նշելով, որ կառույցում ինքնամաքրման գործընթաց է տեղի ունենում:

Դեպքի վերաբերյալ հայտնի են  որոշ մանրամաներ:   ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող մի դատապարտյալի թմրանյութ փոխանցելու փաստի առնչությամբ: ՔԿՀ-ում նրանց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:

Քաղաքացիները պատասխանատվությունից ազատվելու նպատակով դիմել են ոստիկանության շտաբի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանին, նա էլ` ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին: Քեշիշյանի պահանջով քաղաքացիները Կ. Խաչատրյանին են տվել 13 հազար դոլար կաշառք, որից նա հազար դոլար վերցրել է իր ծառայությունների դիմաց, իսկ մնացածը տվել է Միհրան Քեշիշյանին:

Կ. Խաչատրյանն ընդունել է գումարը վերցնելու եւ Միհրան Քեշիշյանին փոխանցելու փաստը: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ:


Просмотров: 379 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: