Главная » 2011 » Ноябрь » 4 » Փողոցում դանակահարել են 6-րդ վարչության աշխատակցին
20:01
Փողոցում դանակահարել են 6-րդ վարչության աշխատակցին

 օրերս Երեւանի Խանջյան 41 հասցեում գտնվող բարի մոտ մի խումբ երիտասարդների և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության աշխատակցի միջև վիճաբանություն է առաջացել:

«Վեճը թեժացել է այն աստիճան, որ 6-րդ վարչության աշխատակից Արմեն Գրիգորյանին՝ Ճուտ մականվամբ, դանակահարել են: Ճուտը տեղափոխվել է հիվանդանոց, ենթարկվել վիրահատության:

Ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերը ոստիկանության կենտրոնական քննչական բաժնից պետք է ուղարկվեն ՀՔԾ: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատել են լուրը՝ նշելով, որ դեռեւս նյութեր են նախապատրաստվում»,- գրում է «Ժողովուրդ»-ը:


Просмотров: 385 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: