15:01 Փրկարարները բնակարաններում անօգնական մարդկանց են գտել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց | |
![]() Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն նոյեմբերի 29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մանանդյան փողոցի թիվ 32 շենքի 45-րդ բնակարանի բնակիչը ընկել է բնակարանում, չի կարողանում շարժվել. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել են անօգնական վիճակում գտնվող, 79-ամյա Քնարիկ Վարդանյանին: Նրան ցուցաբերվել է օգնություն: Նույն օրը, նմանատիպ դեպք է գրանցվել նաեւ Գյումրիի Պարույր Սեւակի փողոցի թիվ 17 շենքի 19-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Փրկարարները՝ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել են 52-ամյա Ռազմիկ Տոնոյանին եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: | |
|
Всего комментариев: 0 | |