Главная » 2011 » Ноябрь » 12 » Պայթյուն եւ կրակոցներ Ղազախստանի Տարազ քաղաքում
19:05
Պայթյուն եւ կրակոցներ Ղազախստանի Տարազ քաղաքում

Ղազախստանի Տարազ քաղաքում նոյեմբերի 12-ի առավոտյան տեղի ունեցած կրակոցների եւ պայթյունի արդյունքում,  ըստ  լրացուցիչ տվյալների, երեք  մարդ է զոհվել:

Ականատեսները «Ղազախստանի նորություններ» գործակալությանը  հեռախոսով հայտնել են, որ թալանվել է որսորդական խանութը, սպանվել է պահակը:  Իսկ մի  քանի րոպե անց, խանութից ոչ հեռու գտնվող շրջանային վարչակազմի շենքի մոտ  կրակոցներ եւ պայթյուն է որոտացել: Ըստ ականատեսի` կրակոցների արդյունքում ոստիկան է զոհվել,  մեկ մարդ էլ նռնակի  պայթյունի զոհ է դարձել:

Պայթյունի վայրը շրջափակված է ոստիկաններով: Քաղաքում ձայնային  ազդանշանները  միացրած ուղղաթիռներ են թռչում, հայտնում է «Ինտերֆաքսը»:


Просмотров: 365 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: