Главная » 2011 » Ноябрь » 5 » Ռաֆայել Նազարյան. Օզբիլիսին հրավիրել ենք երիտասարդական հավաքական
19:35
Ռաֆայել Նազարյան. Օզբիլիսին հրավիրել ենք երիտասարդական հավաքական


"Բանանցի" և երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը "Գանձասարի" հետ խաղից հետո ասաց հետևյալը.

- Ի՞նչ կասեք խաղի մասին:

- Խաղից շատ գոհ եմ: Եթե "Գանձասարը" պարտվեր, ապա նրանց համար ափսոսանքն ավելի մեծ կլիներ, քան մեզ համար, որովհետև մենք ողջ առաջնության ընթացքում ավելի ցածր հորիզոնականներում էինք: Նրանք ավելի էին արժանի 3-րդ տեղին: Ամեն դեպքում. Խաղի որակից գոհ եմ:

- Երիտասարդական հավաքականի կազմը ե՞րբ հայտնի կդառնա:

- Վաղը երևի կազմը կլինի:

- Գոնե կասե՞ք, թե արդյո՞ք հրավիրել եք Արազ Օզբիլիսին:

- Օզբիլիսին հրավիրել ենք, բայց չեմ կարող ասել, թե արդյոք վնասվածքից հետո լիովին ապաքինվել է, որ կարողանա ժամանել:

Просмотров: 334 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: