Главная »
2011 » Ноябрь » 4 » ՌՈՆԱԼԴՈՒՆ 100-ՐԴ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈԼԸ ՀԵՂԻՆԱԿԵՑ «ՌԵԱԼԻ» ԿԱԶՄՈՒՄ
20:28 ՌՈՆԱԼԴՈՒՆ 100-ՐԴ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈԼԸ ՀԵՂԻՆԱԿԵՑ «ՌԵԱԼԻ» ԿԱԶՄՈՒՄ |
 | |
Ռոնալդուն արդեն երրորդ խաղաշրջանն է, ինչ հանդես է գալիս «Ռեալի» կազմում: 2011-2012 խաղաշրջանում պորտուգալացի գոլահարը արդեն հատել է 100 գոլի սահմանը: «Լիոնի» դեմ խաղին իրացրած 11 մետրանոցը 100-րդ գոլն էր՝ պաշտոնական խաղերում: Այս արդյունքին նա հասել է ընդամենը 105 խաղում: Ֆանտաստիկ ցուցանիշ է: Ռոնալդուն անցած տարի լավագույն ռմբարկում էր ամբողջ Եվրոպայում: Հիշե՛նք Արքայական գավաթի եզրափակչում՝ «Բարսելոնայի» դեմ խաղին խփած գնդակը, որից հետո «Ռեալը» նվաճեց իր հերթական գավաթը: Առաջին անգամ Ռոնալդուն «Ռեալի» մարզաշապիկով գոլ է հեղինակել 2009 թվականի օգոստոսի 29-ին՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Այս խաղաշրջանում արդեն հասցրել է չորս անգամ գոլի հեղինակ դառնալ ՉԼ-ի խաղարկությունում և տասը գնդակ Լա լիգայի շրջանականերում: Համոզված ենք, որ այս գոլային հրավառությունը դեռ շարունակվելու է: Առա՛ջ Ռոնալդու:
|
|
Просмотров: 330 |
Добавил: Armancho
| Рейтинг: 0.0/0 |