Главная » 2011 » Ноябрь » 5 » ՌՈՆԱԼԴՈՒՆ ՆՎԱՃԵՑ «ՈՍԿԵ ԽԱՂԱԿՈՇԻԿ» ՏԻՏՂՈՍԸ
11:53
ՌՈՆԱԼԴՈՒՆ ՆՎԱՃԵՑ «ՈՍԿԵ ԽԱՂԱԿՈՇԻԿ» ՏԻՏՂՈՍԸ

Այսօր կեսօրին կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Ռոնալդուին հանձնեցին «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը:

Արարողությանը ներկա էին Ֆլորենտինո Պերեսը, Զինեդին Զիդանը և Միգել Պարդեսան: Ալֆրեդո դի Ստեֆանոն և պորտուգալացի նախկին ֆուտբոլային աստղ Էուսեբիոն հանձնեցին այդ պատվավոր մրցանակը: 

«Ես ուզում եմ կիսել այս մրցանակաը թիմակիցների, երկրպագուների և ակումբի ամբողջ ղեկավարական անձնակազմի հետ: Այս մրցանակի համար շնորհակալ եմ նախագահին, ընտանիքիս և ընկերուհուս»,- ասել է Ռոնալդուն:

Ալֆրեդո դի Ստեֆանոն և Էուսեբիոն նույնպես իրենց կարծիքները և գովերգի խոսքերը հայտնեցին այս ամենի վերաբերյալ. «Սա մի աննկարագրելի երևույթ է: Նա ամեն ինչ շատ հոյակապ է անում և հուսով եմ, որ նման ոգով էլ կշարունակի առաջ շարժվել»,- ասաց դի Ստեֆանոն:

««Ոսկե խաղակոշիկ» մրցանակին նա չէր տիրանա, եթե չլինեին «Ռեալում» գտնվող իր խաղընկերները: Շատ դժվար է վաստակել այս տիտղոսը»,- ավարտել է Էուսեբիոն:

Ռոնալդուն միակ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է երեք անգամ անընդմեջ նվաճել «Ոսկե խաղակոշիկ» տիտղոսը: Հատկանշական է, որ երկուսը նա նվաճել է «Ռեալի» կազմում:

Просмотров: 387 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: