20:26 Ռուսաստանում ձերբակալվել են 10 տարի առաջ բռնաբարություններ իրականացրած հայեր | |
Նիժնի Նովգորոդի շրջանում իրավապահները ձերբակալել են 2 հայի, որոնք մեղադրվում են 10 տարի առաջ բռնաբարություններ իրականացնելու մեջ։ Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, առաջին դեպքը տեղի է ունեցել 2000թ.։ 21-ամյա երիտասարդը բնակարանում ծեծի է ենթարկել իր 16-ամյա ընկերուհուն և բռնաբարել նրան։ Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Նիժնի Նովգորոդ քաղաքում։ Երկու անհայտ անձինք պատուհանից մտել են քաղաքի բնակարաններից մեկը, ծեծի ենթարկել երիտասարդ կնոջն ու բռնաբարել նրան։ Երկու դեպքերի առնչությամբ իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ հանցագործություններն իրականացվել են 1979թ. ծնված Հայաստանի քաղաքացու կողմից, որն արդարադատությունից թաքնվելու համար 2000թ. տեղափոխվել է Նիժնի Նովգորոդ քաղաք։ Այնտեղ հանցագործը փոխել է իր անունը և օգտագործել ուրիշի փաստաթղթեր։ 2001թ. Հայաստանի քաղաքացին ևս մեկ նման հանցագործություն է իրականացրել 1975թ. ծնված Հայաստանի մեկ այլ քաղաքացու հետ։ Հանցագործությունից հետո նա 10 տարի թաքնվել է Հայաստանում, իսկ նրա հանցակիցը՝ Նիժնի Նովգորոդի շրջանում։ Հայաստանից Նիժնի Նովգորոդի շրջան ժամանելուն պես՝ բռնաբարություններ իրականացրած քաղաքացին ձերբակալվել է։ Որոշ ժամանակ անց ձերբակալվել է նաև նրա հանցակիցը։ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանվել | |
|
Всего комментариев: 0 | |