Главная » 2011 » Декабрь » 12 » Սաուդյան Արաբիայում կախարդի գլուխ են կտրել
17:08
Սաուդյան Արաբիայում կախարդի գլուխ են կտրել


Սաուդյան Արաբիայում դահիճն այսօր իրագործել է բնակչուհիներից մեկի`Ամինա բինտ Աբդուլհալիմ Նասերի նկատմամբ կայացված դատավճիռը: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, նա մեղավոր է ճանաչվել մոգական ուժերի հետ շփվելու և կախարդանքներ կատարելու մեջ:

Ինչպես հայտարարել են թագավորության ներքին գործերի նախարարությունում, սաուդյան քրեական օրենսգիրքը հիմնված է խիստ կրոնական նորմերի վրա: Սաուդյան Արաբիայի օրենսդրությունը չի ողջունում Աբդուլա իբն Աբդել Ազիզի հետևորդներին շփվել հոգիների և նմանատիպ այլ ուժերի հետ: Իսկ դրանց գոյությանը թագավորության իշխանությունները չեն կասկածում, քանի որ այդ մասին նշված է Ղուրանում:

Թագավորությունում մահապատիժը լայն տարածում ունի: Դրան կարող են արժանանալ ոչ միայն կախարդները, այլև բռնաբարություն, զինված հարձակում, կողոպուտ, թմրամիջոցների առուվաճառք իրականացրած անձինք:

Միայն 2010 թվականին Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել 27 մարդ, 2009-ին`67:


Просмотров: 295 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: