Главная » 2011 » Ноябрь » 3 » Շտապ օգնության լիմուզին՝ հարուստների համար
15:38
Շտապ օգնության լիմուզին՝ հարուստների համար


Հիվանդությունը տհաճ բան է, բայց նույնիսկ հիվանդանալը կարող է գեղեցիկ լինել, հատկապես, եթե հարուստ ես:

Նյու Յորքում հարուստներն արդեն կարող են շտապ օգնության մեքենայի փոխարեն շտապ օգնության լիմուզին կանչել։ Այս մասին գրում է bornrich.com-ը:

Platinum Ambulance services կոչվող ծառայություն ստեղծելու մտահղացումը գործարար Մարկ Միլլերինն է:

Լիմուզինի սրահը նույնպես աչքի է ընկնում իր ճոխությամբ` կա Wi-Fi կապ և արբանյակային հեռուստատեսություն, ինչպես նաև մինի բար, ջակուզի, գրադարան, համակարգիչ և այլն: Հիվանդի տրամադրության տակ են նաև անվտանգության աշխատակիցն ու մերսողը:

Այդպիսի ճոխ օգնությունը սակայն մատչելի չէ: Մեկ ժամվա ծառայության դիմաց հիվանդը պետք է վճարի 350 դոլար: 600 լիմուզին արդեն պատրաստ են հարուստ հիվանդներին սպասարկելուն:

Просмотров: 354 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: