Главная » 2011 » Ноябрь » 20 » Սիրիայի իշխող կուսակցության շենքը գնդակոծվել է
22:27
Սիրիայի իշխող կուսակցության շենքը գնդակոծվել է

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր` նոյեմբերի 20-ին, անհայտ անձանց կողմից նռնականետով գնդակոծման է ենթարկվել իշխող «Բաաս» կուսակցության շենքը:

Reuters գործակալությունը հաղորդում է, որ շենքի ուղղությամբ առնվազն երկու նռնակ է արձակվել: Տուժածների մասին տեղեկություն առայժմ չկա: «Իզվեստիան» նշում է, որ միջադեպի վայրը շրջափակվել է ոստիկանական ուժերի կողմից: Նշվում է, որ սա Ասադի ռեժիմի հակառակորդների` Դամասկոսում իրականացված առաջին զինված ակցիան է:


Просмотров: 345 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: