17:55 Թունավորումներ շմոլ գազից Երեւանում եւ Մարտունիում. 4 տուժածներից մեկն անչափահաս է | |
![]() Երեւանում, նոյեմբերի 14-ին, ժամը 06.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երեւան քաղաքի երկու բնակիչ՝ 19-ամյա Արծվիկ եւ 14-ամյա Արսեն Կարապետյանները: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ բժշկի բանավոր հայտարարության` Կարապետյանների առողջական վիճակը կայուն է: Հանգամանքները պարզվում են: Շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել նաեւ Մարտունիում: Նոյեմբերի 15-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Մարտունիի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել Վերին Գետաշեն գյուղի 2 բնակչուհի: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նոյեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, տանը խոհանոցի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազի հետեւանքով: Կատարվում է հետաքննություն: | |
|
Всего комментариев: 0 | |