Главная » 2011 » Ноябрь » 25 » Ճապոնիայում կարող է կրկնվել ուժեղ երկրաշարժը
13:16
Ճապոնիայում կարող է կրկնվել ուժեղ երկրաշարժը

Առաջիկա 30 տարում, 30 տոկոս հավանականություն կա, որ Ճապոնիայում կարող է կրկնվել 2011-ի գարնանը Ճապոնիայում տեղի ունեցած 9 բալ ուժգնության երկրաշարժը: Նման տվյալներ է հրապարակել ճապոնական «Ասահի» թերթը:

Սեյսմոլոգների փոխանցմամբ, նոր երկրաշարժի էպիկենտրոնը կարող է գտնվել Խաղաղ օվկիանոսում` Հոնսյու կղզու մոտ: Նոր հզոր երկրաշարժի պատճառ կարող է դառնալ տեկտոնական սալիկների էներգիան, որն ամբողջությամբ չի ազատվել գարնանը տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ:

Մեծ է նաեւ ավելի թույլ երկրաշարժի հավանականությունը, մասնավորապես, Ճապոնիայի հյուսիսային շրջաններում: Ավելի քան 7,6 մագնիտուդ ուժգնության ստորերկրյա ցնցումների հավանականություն կա Իվատե եւ Աոմորի պրեֆեկտուրաների ափերի մոտ:

Սեյսմոլոգները նաեւ պարզել են, որ այս տարվա գարնանը տեղի ունեցած երկրաշարժի հզորության երկրաշարժեր Ճապոնիայում տեղի են ունենում մոտավորապես 600 տարին մեկ անգամ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Просмотров: 349 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: