Главная » 2011 » Ноябрь » 2 » Վանում 1049 հետցնցում է գրանցվել
20:02
Վանում 1049 հետցնցում է գրանցվել

Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:

Նոյեմբերի 2-ի ժամը 10.30-ի դրությամբ արձանագրվել է 3-5 մագնիտուդով 1049 հետցնցում:

Երկրաշարժը տեղի էր ունեցել Վանի նահանգում, տեղական ժամանակով ժամը 13:41-ին: Երկրաշարժին զոհ են գնացել 601 մարդ, եւս 4152-ը վնասվածքներ են ստացել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը: Քանդվել եւ լրջորեն վնասվել են մոտ 2200 շինություններ:


http://erevancki.do.am

Просмотров: 350 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: