Главная » 2011 » Ноябрь » 12 » Վանում զոհվածների թիվը հասել է 30-ի
19:07
Վանում զոհվածների թիվը հասել է 30-ի

Թուրքական Վան նահանգում կրկնված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30-ի: Նոյեմբերի 12-ի առավոտյան փրկարարական աշխատանքները դադարեցվել են,  հայտնում է  CNN-Turk-ը:

Հիշեցնենք,  որ գիշերը չորսհարկանի «Բայրամ»   հյուրանոցի փլատակների տակից հանել էին լրատվական Dogan գործակալության երկու թղթակիցների մարմինները:

Թուրքական Վան նահանգում  նոյեմբերի 9-ին 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Դրա հետեւանքով 25 շենքեր են փլվել, այդ թվում` երկու հյուրանոց: Ամենաշատ մարդիկ զոհվել են «Բայրամ»   հյուրանոցի փլուզման հետեւանքով:  Այնտեղ հիմնականում Կարմիր կիսալուսնի ներկայացուցիչներ, լրագրողներ եւ բժիշկներ էին, ովքեր Վան էին ժամանել առաջին ավերիչ երկրաշարժից հետո:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած առաջին ավերիչ երկրաշարժի հետեւանքով 600-ից ավելի մարդ է զոհվել:

Просмотров: 475 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: