Главная » 2011 » Ноябрь » 14 » Վարչապետի սկանդալային ելույթի հարցում մեղավոր էր օղի՞ն, թե՞ տեխնիկան
17:24
Վարչապետի սկանդալային ելույթի հարցում մեղավոր էր օղի՞ն, թե՞ տեխնիկան

Այսօր` նոյեմբերի 14-ին, մամուլի ասուլիսից հետո լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից ցանկացան իմանալ նրա կարծիքը վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի, սկանդալային ելույթի առթիվ, երբ վարչապետը, շատերի կարծիքով, Երիտասարդության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ալկոհոլի ազդեցությամբ:

Պրն. Նախարար, ուրբաթօրյա վարչապետի սկանդալին ելույթը խոտանով ներկայացրեցին, դուք իր հետ երկար աշխատել եք, երբեւէ նման խոտան եղե՞լ է:

Խոտաններն միշտ լինում են։

Այսինքն` օղին փչացա՞ծ էր, թե՞ ոչ:

Դուք կիմանաք։ Պարբերաբար օգտագործում եք երեւի։

Իսկ նախկինում եղե՞լ են խոտաններ:

Խոտաններ միշտ լինուն եմ եւ դուք կարող եք հեռուստատեսային լրագրողներից հատկապես հարցնեք, որոնք մասնագետն են այդ հարցի։ Բնականաբար, իմ կարծիքով, դա խոտան էր:

Просмотров: 369 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: