Главная » 2011 » Ноябрь » 15 » Վրաերթեր Երեւանում. «Աուդիի» վարորդը 63-ամյա կնոջն անձամբ է տեղափոխել հիվանդանոց
17:51
Վրաերթեր Երեւանում. «Աուդիի» վարորդը 63-ամյա կնոջն անձամբ է տեղափոխել հիվանդանոց

Երեւանում, նոյեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, «Աուդի» մակնիշի  ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթ կատարող վարորդը կնոջն իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 10.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի եւ Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Просмотров: 387 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: