Главная » 2011 Ноябрь 1 » «Յուվենտուսի» հայ երկրպագուները հայտարարում են «Սև-սպիտակ բանակ» ֆան ակումբի բացման մասին
21:05 «Յուվենտուսի» հայ երկրպագուները հայտարարում են «Սև-սպիտակ բանակ» ֆան ակումբի բացման մասին | |
Շուրջ երեք ամիս առցանց գործելուց հետո «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայ երկրպագուների համար նախատեսված Juventus.am կայքը պաշտոնապես հայտարարում է «Սև-սպիտակ բանակ» ֆան ակումբի ստեղծման մասին: Նոյեմբերի 1-ին Իտալիայի ամենատիտղոսակիր թիմը նշում է իր 114-ամյակը, և հենց այսօր Հայաստանում ստեղծվում է «Յուվեի» երկրպագուների ակումբը, որը ստացել է «Սև-սպիտակ բանակ» անվանումը` կապված թուրինյան ակումբի գույների հետ: «Սև-սպիտակ բանակ» երկրպագուների ակումբը, որի ստեղծման մասին պաշտոնապես հայտարարվում է այսօր, արդեն հասցրել է կազմակերպել «Յուվեի» խաղերի միասին դիտումներ, ինչպես նաև ֆուտբոլային հանդիպումներ: «Սև-սպիտակ բանակ» կարող են զորակոչվել բոլոր հայ «յուվենտինոները»: | |
|
Всего комментариев: 0 | |