Անթալիայում ֆրանսիացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Ավտոբուսը շրջվել է ռազմական օդանավակայանի շրջակայքում:
Պատահարի հետեւանքով մեկ մարդ մահացել է, 16 մարդ, որից 13-ը` Ֆրանսիայի քաղաքացիներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնել է տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Վթարի պատճառը պարզվում է: ՃՏՊ-ի վայր «շտապ օգնության» մեքենաներ են ուղարկվել: Ոստիկանությունը տեղազննում է իրականացնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Просмотров:
323
|
Добавил:
Armancho
|
Дата:
26.10.2011
|
|