12:52 7 կանոն երկար ապրելու համար | |
Ամերիկացի հայտնի սրտաբան Կլայդ Յանսին համոզված է, որ յուրաքանչյուր մարդ ունի երկարակյաց դառնալու 90 տոկոս հնարավորություն: Այս մասին հայտնում է meddaily.ru-ն: Սրտաբանը կարծում է, որ երկարակյաց լինելու համար պարզապես անհրաժեշտ է պահպանել 7 պարզ կանոն: 1. Ակտիվ կյանք վարել: Ֆիզիկապես պասիվ մարդկանց մոտ 2 անգամ ավելի հաճախ են նկատվում սրտային հիվանդություններն ու ուղեղի կաթվածը: 2. Կարգավորել օրգանիզմում խոլեստերինի քանակը։ 3. Ճիշտ սնվել: Բժիշկները կարծում են, որ լավ զգացողության համար մարդու համար շատ կարևոր է օգտագործել մեծ քանակությամբ ցելյուլոզա, հացահատիկ, թարմ բանջարեղեններ, մրգեր: 4. Վերահսկել արյան ճնշումը։ 5. Պայքարել ավելորդ քաշի դեմ։ 6. Տեղյակ լինել շաքարախտի սպառնալիքների մասին և կարգավորել արյան մեջ շաքարի քանակը։ 7. Չծխել։ Բժիշկները, սակայն կարծում են, որ սա չի կարող փոխել մարդու գենետիկան. երկարակեցությունը 50 տոկոսով կախված է գենետիկայից: Գիտնականներն ուսումնասիրել են 95-109 տարեկան 500 մարդու առողջական վիճակը և համեմատել այն 3000 այլ մարդկանց հետ, ովքեր ծնվել են նույն ժամանակահատվածում: Պարզվել է, որ երկարակյաց մարդիկ սնվել են նույն, կերպ ինչպես շուտ մահացածները, խմել են, ծխել, տառապել ավելորդ քաշից և այլն: | |
|
Всего комментариев: 0 | |