15:18 ԱՄՆ-ը մարդասիրական օգնություն է ուղարկում Թուրքիա | |
![]() ԱՄՆ-ը մարդասիրական օգնություն է ուղարկում Թուրքիայի Վան նահանգի ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններ: Ամերիկյան ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները մոտակա 18-24 ժամերի ընթացքում կսկսեն օգնություն հասցնել Թուրքիա: Այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, կապիտան Ջոն Քիրբին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով` համապատասխան հանձնարարականները ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությանը տվել է Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան: Առաջին հերթին Թուրքիա կուղարկվեն տաք հագուստներ, ծածկոցներ, քնապարկեր, հիգիենայի պարագաներ, նշել է կապիտանը: Թուրքական իշխանությունների տվյաներով` հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած 7,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 575-ի: 2,6 հազարից ավելին վնասվածքներ են ստացել: Շուրջ 2000 շինություններ են ավերվել: Հիշեցնենք, հոկտեմբերի 28-ին Թուրքիայի Վան նահանգ է ուղեւորվել մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռը: Իլ-76 ինքնաթիռով Թուրքիա է ուղարկվել 40 տոննա բեռ` 100-ից ավելի վրաններ, 500-ից ավելի քնապարկեր, 7000-ից ավելի անկողնային պարագաներ: | |
|
Всего комментариев: 0 | |