Главная » 2011 » Октябрь » 27 » Առաջին անգամ երեւանցիները հնարավորություն կունենան դիտել մոտոցիկլետով հնարքների վարպետի ելույթները
12:37
Առաջին անգամ երեւանցիները հնարավորություն կունենան դիտել մոտոցիկլետով հնարքների վարպետի ելույթները
Հոկտեմբեր 25, 2011 | 20:09 

Առաջին անգամ Հայաստանում, հոկտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին, Շահումյանի հրապարակում հանդես կգա սթանթռայդինգի աշխարհի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն, մոտոսպորտի լեգենդ Քրիս Պֆայֆերը: Նա կապացուցի, որ մոտոցիկլետը միայն փոխադրամիջոց չէ:

Քրիս Պֆայֆերը Երեւանում ցույց կտա, որ մոտոցիկլետը ոչ միայն կարելի է վարել, այլեւ անել անհավանական բաներ.  Պֆայֆերն անարգել թռչում է 33 մարդկանց վրայով առանց կանգնելու, 30 վայրկյանում հետեւի անիվների վրա 15-անգամյա պտույտ է կատարում եւ անգամ հնարքի կատարման ժամանակ հասցնում է համբուրվել աղջկա հետ:

Սթանթռայդինգը մոտոցիկլետի հետեւի կամ առջեւի անիվների վրա բարդ կամ ցուցադրական հնարքների կատարում է,  անգամ երբ մոտոցիկլետը կանգնած է:  Սթանթռայդինգը աշխարհի ամենատպավորիչ սպորտաձեւերից մեկն է:

Քրիս Պֆայֆերի նվաճումները սթենթռայդինգում.

2003, 2007, 2008, 2009 – Սթանթռայդինգի աշխարհի քառակի չեմպիոն

2004, 2006, 2007, 2008 – Սթանթռայդինգի Եվրոպայի քառակի չեմպիոն

1996, 1997, 2000, 20004 - Erzberg Red Bull Harescramble, Extreme Enduro Race-ի քառակի չեմպիոն

Երեք երեխաների հայրը չի վախենում ռիսկի դիմել եւ պատրաստ է ամեն տարի նոր ռեկորդներ սահմանելու, որոնք ստիպում են դիտողներին ապշել:

Просмотров: 339 | Добавил: Xuligan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: