Главная » 2011 » Октябрь » 27 » Աշխարհի ամենաթանկարժեք բջջային հեռախոսները
13:30
Աշխարհի ամենաթանկարժեք բջջային հեռախոսները

Աշխարհի ամենաթանկարժեք բջջային հեռախոսները

Մարդկանց մեծ մասը հաճույք են ստանում որակյալ բջջային հեռախոս օգտագործելուց, բայց նրանք գիտակցում են նաև, որ հեռախոսների մոդելները օրեցօր փոխվում են և լավին հաջորդում է ավելի լավը: Հետևաբար, մարդիկ չեն գնում ամենաթանկարժեքը: Չնայած այս ամենին, կան հարուստ մարդիկ, որոնց համար պարտադիր է շրջապատից տարբերվելը: Աշխարհի ամենաթանկարժեք բջջային հեռախոսները ստեղծված են հենց այդպիսի մարդկանց պահանջները բավարարելու համար։




10. Ulysse Nardin's The Chairman – ավելի քան $49,500 Շվեցարական Ulysse Nardin ընկերությունը, որը թողարկում է լյուքս դասի մեխանիկական ժամացույցներ, SCI Inovation ընկերության հետ համատեղ ներկայացնում է իր առաջին բջջային հեռախոսը: Ի տարբերություն մնացած թանկարժեք հեռախոսների, Chairman-ի տեխնիկական բնութագիրը վատը չէ. 2.8 դյումանոց սենսորային էկրան, 5 mpx տեսախցիկ, wi-fi ինտերնետ և այլ ծրագրեր: Ձայնի կարգավորման ստեղնը նման է ժամացույցի կոճակի: Ժամացույցների նման այն ամբողջովին ձեռքի աշխատանք է: Այս պրեմիում դասի հեռախոսը իր մեջ պարունակում է մեխանիկական ժամացույց, որը բացի իր ուղղակի պարտականություններից հեռախոսին մատակարարում է լրացուցիչ էներգիա: Chairman-ի մեջ տեղադրված է կինետիկ ազդեցության մարտկոց վերալիցքավորման համար: Ulysse Nardin's The Chairman-ը թողարկված է սահմանափակ քանակությամբ` 1846 օրինակ:

9. Nokia 8800 Arte with pink diamonds - $134,000Շնորհիվ ավստրիացի դիզայներ Շնորհիվ ավստրիացի դիզայներ Պիտեր Ալիոսոնի ջանքերի ստեղծվել է Nokia 8800 Arte-ը: Հեռախոսի պատրաստման ժամանակ դիզայները օգտագործել է 18 կարատանոց ոսկի, սպիտակ և վարդագույն ադամանդներ, որոնց քանակը ընդհանուր հաշվով կազմում է 680: Ամենաթանկարժեք և խոշոր ադամանդը տեղադրված է հեռախոսի կենտրոնում: Հեռախոսն ունի 3.15 mpx տեսախսցիկ, bluetooth, musicplayer և այլ ֆունցիաներ:

8. Peter Aloisson's iPhone Princess Plus - $176,400 Princess Plus-ի կորպուսը ամբողջապես պատված է 18 կարատանոց սպիտակ ոսկուց և 318 ադամանդներից, որ կազմում են ընդհանուր 17.75 կարատ : IPhone Princess Plus-ը է հնարավոր է ձեռք բերել միայն պատվերով, և ամեն օրինակը պատրաստվում է ձեռքով : Պակաս ապահովված սպառողների համար թողարկված է 138 հատ ադամանդներով հեռախոս, որի գինը կազմում է $66,150:



7. Sony Ericsson Black Diamond – $300,000 Black Diamond-ը Sony Ericsson-ի առաջին սմարթֆոնն է: Նրա դիզայնը մշակվել է հայտնի սինգապուրցի դիզայներ Ջարեն Կոյի կողմից: Կարելի է առանձնացնել նրա արտասովոր ձևը և խոշոր ադամանդը: Վերջինս տեղադրված է կորպուսի հետևի մասում: Ինչ վերաբերվում է հեռախոսի միջուկին, ապա այն բավականին տպավորիչ է. այստեղ տեղադրված է OC Windows Mobile 5.0 smarthphone edition, և պրոցեսոր Intel XScale 400 մեգահերձ հաճախականությամբ, wifi, 2 mpx տեսախսցիկ, bluetooth, musicplayer և այլն:
Black Diamond-ը արդադրվում է սահմանափակ քանակությամբ:

6. Vertu Signature Cobra - $310,000 Սա ոչ միայն հեռախոս է, այլ շքեղություն, որը սահմանափակ քանակությամբ է` 8 հատ: Vertu Signature Cobra-ի ստեղծման ժամանակ մասնակցություն է ունեցել ոսկերիչ Bouchcron-ը, և հիանալի վարդագույն ոսկուց կորպուսի վրա տեղադրված է կոբրան, որը կազմված է 433 հատ ռուբինից, 2 ադամանդներից և 2 զմրուխտներից` աչքերի վրա: Այս հեռախոսը ձեռքի աշխատանք է, դա նշանակու է որ ամեն մոդել ունիկալ է և անկրկնելի: Գոյություն ունի նաև ավելի էժան մոդել, որն արժի $115.000, և այս 2 մոդելների քանակությունը միասին վերցրած 26 հատ է:





5. Gresso Luxor Las Vegas Jackpot – $1 millionԱյս հեռախոսի կորպուսը պատրաստված է մաքուր ոսկուց, որի քաշը 180 գր է, այն զարդարված է սև ադամանդներով, ընդհանուր քաշով 45.5 կարատ: Հեռախոսի ետևի մասում, որի վրա դրոշմված է հեռախոսի անհատական համարը, պատրաստված է 200 տարեկան աֆրիկյան սև ծառի փայտից: Աֆրիկյան սև ծառի փայտ աշխարհի ամենաթանկարժեք փայտն է: Հեռախոսի ստեղնաշարը պատրաստված է սաֆիրից, մշակված է ձեռքով` ալմազից պատրաստված գործիքի օգնությամբ: Նրա հաստությունը 12 մմ է:

4. Gold Vish "Le Million" Piece Unique – $1.3 million Gold Vish "Le Million" Piece Unique-ը սովորական հեռախոս չէ, այլ արվեստի նմուշ է, էքսկլյուզիվ իր: Վերջինս իրենց կարող են թույլ տալ միայն մուլտիմիլիոներները: Այն պատրաստված է 18 կարատանոց սպիտակ ոսկուց, 1800 հատ ադամանդներ ընդհանուր քաշով 120 կարատ, էկրանը պաշտպանված է սաֆիրի ապակով և չի խազվում: Այս հեռախոսը միայն հատուկ պատվերով կարելի է ձեռք բերել: Այն թողարկվել է հունվարի 29-ին 2008 թվականին:

3. Peter Aloisson's Kings Button iPhone - $2.4 million Պիտեր Ալիոսոն-ի ստեղծած հեռախոսներից հաջորդը iPhone 3G-ն է: Այս հեռախոսի կորպուսը պատրաստված է 3 տեսակի ոսկուց` դեղին, սպիտակ և վարդագույն և զարդարված է 138 հատ ադամանդներով 5.5 կարատ քաշով: «Home» ստեղնի տեղը Պիտերը տեղադրել է 6.6 կարատանոց խոշոր ադամանդ:






2. Goldstriker iPhone 3GS Supreme – $3.2 millionԱնգլիացի ոսկերիչ Ստյուարտ Հյուգսը` Goldstriker ընկերությունից, ստեղծել է այս հեռախոսը ավստրիալիայի ոսկու հանքերից մեկի տիրոջ պատվերով և ստացել է iPhone 3GS Supreme անվանումը: Այս գլուխգործոցի պատրաստման համար ոսկերիչը աշխատել է 10 ամիս, օգտագործել է 217 գրամ 22 կարատանոց ոսկի, 190 հատ ադամանդ, որոնցից մեկը տեղադրվել է iPhone-ի միակ ստեղնի վրա և ունի 7.1 կարատ քաշ:

1. Stuart Hughes iPhone 4 Diamond Rose Edition – $8 million Ոսկերիչ Ստյուարտ Հյուգսը ներկայացրեց սպառողներին իր հերթական լյուքս որոշումը: Այս անգամ վերամշակմանը ներկայացրել էին iPhone 4-ը: Այս «հրաշքի» գինը 8 միլիոն է դոլլար է: IPhone 4 Diamond Rose-ը իր այս անունը կրում է ոչ աննպատակ. այս հեռախոսի հետին մասը պատված է ավելի քան 500 ադամանդներով ընդհանուր քաշով 100 կարատ, որոնցից 53-ը օգտագործվել են Apple լոգոտիպը զարդարելու համար: Հեռախոսի էկրանի տակի ստեղնը պատված է պլատինով, մեջտեղային մասում տեղադրված է 7.4 կարատանոց վարդագույն ադամանդ, իսկ ադամանդի կողքերը մանր սպիտակ ադամանդներ: IPhone 4 Diamond Rose-ի հետ նախատեսված է լրացուցիչ, հազվագյուտ 8 կարատանոց ադամանդ, որով կարող է փոխարինել էկրանի տակի ադամանդները: Այն թողարկված է 2 օրինակով, ինչը զարմանալի չէ, քանի որ նրա գինը ինչպես նշեցինք 8 միլիոն դոլլար է: Հայտնի է, որ արդեն գտնվել է առաջին գնորդը: Դա ինչ-որ բիզնեսմեն է Ավստրալիայից, ով հասկանալի պատճառներով չի

Просмотров: 373 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: