Главная » 2011 » Октябрь » 27 » Բենզեմա. Ռեալը ամենաուժեղ թիմն է Իսպանիայում
15:57
Բենզեմա. Ռեալը ամենաուժեղ թիմն է Իսպանիայում


Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման «Վիլյառեալի» նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակից հետո (3։0) հայտարարել է, որ այս պահին իր թիմը Իսպանիայում ամենաուժեղն է, հաղորդում է «Ռիա նովոստին»՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքին։

«Ինձ դուր է գալիս, թե ինչպես է «Ռեալը» վերահսկում գնդակը և հակագրոհներ կազմակերպում։ Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք, հատկապես առաջին խաղակեսում։ Ես հավատացած եմ, որ «Ռեալն» Իսպանիայում ամենաուժեղ թիմն է»,- նշել է 23-ամյա ֆրանսիացին։

«Հաղթանակը շատ կարևոր էր թիմի համար։ Նշանակություն չունի, թե ով է դառնում գոլի հեղինակ։ Մեր հիմնական նպատակն է օգնել թիմին գոլ խփել։ Ֆուտբոլում ամենակարևորը հաղթանակներն են»,- հավելել է Իգուաինը։

Просмотров: 345 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: