16:09 Բոլոնյան գործընթացի բարեփոխումներն անցել են ֆորմալ փուլը. Արմեն Աշոտյան | |
![]() Բոլոնյան գործընթացի գրեթե բոլոր բարեփոխումներն անցել են ֆորմալ, ձեւական փուլ եւ Հայաստանը խնդիր ունի օգտագործել առաջիկ10 տարին` մինչեւ 2020թ, բարեփոխումների բովանդակության առումով: «Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները Հայաստանում, մարտահրավերներ, արդյունքներ, հեռանկարներ» թեմայով քննարկմանն այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, ասաց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` հավելելով, որ բոլոնիայի գործընթացով պայմանավորված` հիմնական ինստիտուցիոնալ փոփոխությունները Հայաստանում արված են` ներդրված է եռաստիճան կրթական համակարգ` բակալավր, մագիստր, հետազոտող, ներդրված է կրեդիտային համակարգ, ստեղծված են բոլոր այն կառույցները, որոնք պետք է ապահովեն կրթության որակը: Նախարարը նշեց, որ եվրոպական ոչ մի երկրում բոլոնյան գործընթացով պայմանավորված բարեփոխումները չունեն հասարակական աջակցություն: «Մեզ դեռ չի հաջողվել անել հասարակական ընկալման համար այնպիսի փոփոխություններ, որոնք բոլոնյան գործընթացը չեն դիտի որպես պարտադրանք»,- նշեց Արմեն Աշոտյանը: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ եվրոպական երկրների շարքում բոլոնիայի գործընթացում բարեփոխումների ինտենսիվության առումով Հայաստանը զբաղեցնում է միջանկյալ դիրքում: Նրա հավաստիացմամբ` բոլոնյան համակարգը իր հետ կբերի մի շարք բաներ` ուսանողակենտրոն համակարգ, կոռուպցիոն ռիսկների նվազում, աշխատաշուկայի ստեղծում: «Հայաստանում կիրթ մարդը պետք է երաշխավորված լինի, որ ապրելու է իր մասնագիտական աշխատանքով բարեկեցիկ կյանքով, այսինքն` եթե կրթությունը, աշխատաշուկան իրար հետ շաղկապված չեն, ապա խիստ տրամաբանական կապը` լավ սովորել, լավ աշխատել, լավ ապրել, խզվում է»,- նշեց նախարարը: Նա բարձրացրեց մի շարք խնդիրներ` ուսանողների պրակտիկաների արդյունավետությունը, բակալավրիական ծրագրերի բեռնվածությունը, մագիստրական ծրագրերի նմանությունը բակալավրիական ծրագրերին: Ի դեպ, Արմեն Աշոտյանը տեղեկացրեց նաեւ, որ ուսանողների միջազգային օրվա` նոյեմբերի 17-ի կապակցությամբ, երկու անակնկալ ունեն ուսանողների համար: Նախարարության կողմից պատրաստվում են երկու կարեւորագույն կարգեր, որոնք վերաբերում են ուսանողությանը` ամփոփիչ ատեստավորման եւ ուսանողների վերականգնամ եւ հեռացման կարգերը: Նշենք, որ Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումների հիմքում եվրոպական համակարգն է` հիմնված 1999թ Բոլոնիայի հռչակագրով, որին Հայաստանը միացել է 2005թ-ին: | |
|
Всего комментариев: 0 | |