12:48 Coca-Cola-ն սպիտակ արջերին փրկելու համար սպիտակ կդառնա | |
Coca-Cola ընկերությունը սպիտակ արջերին փրկելու համար նախատեսված ակցիայի շրջանակում տարաների գույնը կարմրից կդարձնի սպիտակ: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը: Ակցիան` «Արկտիկական տուն» անվանմամբ, ուղղված է պահպանելու սպիտակ արջերի բնակության վայրերը: Ինչպես հայտարարել է Coca-Cola ընկերության ղեկավար Մուհտար Քենթը (Muhtar Kent), ընկերությունը ցանկանում է պաշտպանել սկսած 1922 թ. ըմպելիքի խորհրդանիշը հանդիսացող սպիտակ արջերին: Ակցիան իրականացվում է WWF-ի հետ համատեղ: Coca-Cola-ի հատուկ տարաները ԱՄՆ –ում վաճառքի կհանվեն նոյեմբերից հաջորդ տարվա փետրվար ընկած ժամանակահատվածում: Կթողարկվի ընդամենը 1.4 մլդ տարա, որոնց վրա պատկերված կլինի սպիտակ արջն իր երկու քոթոթով: Կարմիր գույնով գրված կլինի միայն Coca-Cola: Իսկ այլ ըմպելիքների` Fanta-ի, Sprite-ի, Nestea-ի շշերի վրա կհայտնվեն հատուկ սպիտակ կափարիչներ: Ընկերությունը նաև պատրաստվում է սպիտակ արջերի պաշտպանության համար նվիրաբերել 2 մլն դոլար: Նրանք, ովքեր ցանկանում են օգնել սպիտակ արջերին, ընկերությունը առաջարկում է ուղարկել հաղորդագրություն և նվիրաբերել 1 դոլար: Նվիրատվության համար բացվել է նաև հատուկ կայք` ArcticHome.com: Սա առաջին դեպքը չէ, երբ Coca-Cola իրականացնում է բարեգործական ակցիա սպիտակ արջերի պաշտպանության համար: | |
|
Всего комментариев: 0 | |