Главная » 2011 » Октябрь » 28 » Երկրաշարժից 108 ժամ անց փլատակներից դուրս է բերվել 13-ամյա տղա
11:33
Երկրաշարժից 108 ժամ անց փլատակներից դուրս է բերվել 13-ամյա տղա


Թուրքիայի ավերիչ երկրաշարժից հետո, 108 ժամ անց, փլատակներից դուրս է բերվել 13-ամյա տղա: Նա տեղափոխվել է հիվանդանոց և այժմ իրեն լավ է զգում: Այս մասին հայտնում է BBC-ն:

Դրանից մի քանի ժամ առաջ բազմաբնակարան շենքի փլատակներից դուրս էր բերվել կենդանի մնացած տղամարդ:

Ղեկավարության խոսքով`փլատակների տակից կենդանի մնացած մարդկանց գտնելու հավանականությունը ավելի ու ավելի է նվազում: Որոնողական աշխատանքները ավելի են դժվարացել ձյան և անձրևի պատճառով:

Առավել տուժած քաղաքներում տեղադրված են վրանային ճամբարներ, բայց շատերը դեռ մնում են փողոցում: Վրաններ և հումանիտար օգնություն ստանալու համար գոյացել են մեծ հերթեր:

«Մենք արդեն չորս օր է` հերթի մեջ ենք օգնություն ստանալու համար, բայց դեռ ոչինչ չենք ստացել»,-Reuters գործակալությանն է հայտնել բնակիչներից մեկը:
 

Просмотров: 348 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: