Главная » 2011 Октябрь 29 » Գազի արտահոսքի հետեւանքով Երեւանի բնակչին տեղափոխել են հիվանդանոց
11:28 Գազի արտահոսքի հետեւանքով Երեւանի բնակչին տեղափոխել են հիվանդանոց | |
![]() Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 5 շենքի 13-րդ բնակարանում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել գազի արտահոսք, բնակիչներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի մասին տեղեկացվել է «1-04» ծառայության դիսպետչերը: ԱԻՆ-ի փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչեւ «1-04» ծառայության աշխատակիցների ժամանելը, հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն: Գազից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 51-ամյա Ղ. Իսրայելյանը, ով ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: | |
|
Всего комментариев: 0 | |