Главная » 2011 » Октябрь » 29 » Հայաստանում 2011թ. 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է մարմնավաճառության դրդելու 33 դեպք
22:45
Հայաստանում 2011թ. 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է մարմնավաճառության դրդելու 33 դեպք

Հայաստանում 2011թ.  9 ամիսների ընթացքում  իրավապահ մարմինները հայտնաբերել են  132-րդ հոդվածին համապատասխանող 13 հանցագործություններ: Տվյալ հոդվածը ենթադրում է պատասխանատվություն մարդկանց առեւտրի համար:

Ինչպես Erevancki.do.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից, անցած տարվա նույն ժամանակահատվածում բացահայտվել էր 10  նմանատիպ  հանցագործություն:

Մարդկանց թրաֆիքինգի հետ կապված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 261 (Պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը)  հոդվածով նախատեսված  4 հանցագործություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բացահայտվել էր նույնքան նմանատիպ դեպք:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տվյալներով` 262-րդ հոդվածով (Պոռնկությամբ զբաղվելու համար որջեր կազմակերպելը, պահելը կամ կավատությունը) 33 դեպք է հայտնաբերվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բացահայտվել էր  34 այդպիսի դեպք:

Просмотров: 343 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: