Главная » 2011 » Октябрь » 28 » Հայտնաբերվել է մեկ ամիս առաջ սպանված խմբագրի ամուսնու դիակը
17:27
Հայտնաբերվել է մեկ ամիս առաջ սպանված խմբագրի ամուսնու դիակը

Այսօր առավոտյան Erevancki.do.am-ի թղթակցին հայտնել էին, որ Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղի մի կիսակառույց շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են հավաքված: Մեզ հաջողվեց պարզել, որ նշված տեղում հայտնված ոստիկանները տղամարդու դիակ են հայտնաբերել թաղված վիճակում:

Մեր հավաստի աբյուրների փոխանցմամբ  հայտնաբերված դիակը սեպտեմբերին սպանված «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի ամուսնու դիակն է եղել: Նշենք, որ ամուսինն անհետ կորած էր  եւ նույնիսկ կասկածվում էր կնոջ սպանության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` «Չարենցի կամար» հուշարձանից մոտ 500 մ հեռավորության վրա, կնոջ դիակ կա:

Նշված վայրում՝  ճանապարհի երթևեկելի հատվածից 45 մ հեռու, ձորակում, ոստիկանները հայտնաբերել էին մոտ 40 տարեկան կնոջ դիակ` պարանոցի շրջանում բռնության հետքերով:

Ոստիկանության ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել դիակի ինքնությունը. ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող, Երևան քաղաքի բնակչուհի, «Մենք Մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա Ալվարդ Աբրահամյանն է:

Ինչ վերաբրեվում է ամուսնու հետ կատարվածին, ապա այն հաստատեցին նաեւ Ոստիկանությունից: Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր թղթակցին հայտնել է. «ՀՀ ոստիկանության  քրեական հետախուզության գլխավոր, քննչական գլխավոր եւ Կոտայքի մարզային վարչությունների եւ ոստիկանության  Կոտայքի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բացահայտվել է Ալվարդ Աբրահամյանի եւ նրա ամուսնու Յուրիկ Սրաբյանի  սպանության դեպքերը»: Ահարոնյանը հայտնել է նաեւ, որ  սպանությունը կատարելու կասկածանքով հոկտեմբերի 26-ին Կոտայքի բաժին է բերման ենթարկվել եւ ձերբակալվել Երեւանի բնակիչներ հայր եւ որդի Վ. եւ Հ. Աբաջյանները: Կատարվում է  նախաքննություն:

http://erevancki.do.am

Просмотров: 356 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: