Главная » 2011 Октябрь 27 » Հնդկաստանում ապրում է աշխարհի բնակչության 17 տոկոսը
18:25 Հնդկաստանում ապրում է աշխարհի բնակչության 17 տոկոսը | |
Հնդկաստանի բնակչությունը վերջին 10 տարում աճել է 181 միլիոնով եւ հասել է 1,21 միլիարդի: Այսպիսի տվյալներ են ստացվել մարդահամարի արդյունքում: Associated Press-ի փոխանցմամբ, մոլորակի բնակչության 17 տոկոսն ապրում է Հնդկաստանում: Անցած տասնամյակում աճի տեմպերը փոքր-ինչ նվազել են եւ կազմել 17,6 տոկոս` նախորդ տասնամյակի 21,5 տոկոսի դիմաց: Հնդկաստանում լուրջ խնդիր է աղջիկների թիվը, քանի որ այդ երկրում տարածված է աղջիկ երեխաներին սպանելու սովորույթը, ծնողները նախընտրում են որդիներ ունենալ: Հնդկաստանը բնակչության թվով զբաղեցնում է 2-րդ տեղը Չինաստանից հետո որի բնակչության թիվը 1,34 միլիարդ է:
| |
|
Всего комментариев: 0 | |