Главная » 2011 Октябрь 31 » Հունգարիայում ռումինական միկրոավտոբուսը բախվել է բեռնատար մեքենայի. կա 14 զոհ
19:29 Հունգարիայում ռումինական միկրոավտոբուսը բախվել է բեռնատար մեքենայի. կա 14 զոհ | |
![]() Հունգարիայում սոսկալի վթար է տեղի ունեցել. միկրոավտոբուսի եւ բեռնատար մեքենայի բախման արդյունքում 14 մարդ է զոհվել, հայտնում է kp.ru-ն: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի գիշերը, М43 Սեգեդ-Մակո ավտոմայրուղում` ռումինա-հունգարական սահմանի մոտ: Ռումինական բեռնատարը հարվածել է ճանապարհային պատնեշներին, կորցրել կառավարումը եւ հարվածել Ռումինիայի քաղաքացիներ տեղափոխող միկրոավտոբուսին: Միկրոավտոբուսում եղել է 15 ուղեւոր, մահացել են բոլորը, բացի մեկից, ով այժմ ծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարի վարորդը եւս ծանր վնասվածքներ է ստացել, հայտնում է Reuters գործակալությունը: | |
|
Всего комментариев: 0 | |