Главная » 2011 » Октябрь » 28 » Ինչո՞ւ են պետական գործիչներն ընդգրկված բուհերի խորհուրդներում. Անահիտ Բախշյան
16:08
Ինչո՞ւ են պետական գործիչներն ընդգրկված բուհերի խորհուրդներում. Անահիտ Բախշյան

Մեզ մոտ բուհերի կառավարման խորհուրդները քաղաքականացված են, որը չի արդարացվում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին,  «Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները Հայաստանում, մարտահրավերներ, արդյունքներ, հեռանկարներ» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

«Ոչ մի կերպ հասկանալի չէ, թե նախագահն ինչու պետք է ԵՊՀ խորհրդի նախագահ լինի, վարչապետը` Մանկավարժականի խորհրդի նախագահը: Արդյոք իրենք ժամանակ ունե՞ն զբաղվել այդ խնդիրներով, որքանո՞վ իրենք կարող են ժամանակ տրամադրել, եթե տարին երկու անգամ պետք է ժողով  հրավիրեն, լսեն խնդիրները»,- նշեց պատգամավորը:

Ի պատասխան բարձրացված խնդրի` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ  միջազգային պրակտիկայում ընդունված է, որ պետական գործիչներն ընդգրկված են բուհերի խորհուրդներում, դա դրական ազդեցություն է ունենում: Նրա վստահեցմամբ` այդտեղ քաղաքական, կուսակցական հարցեր չեն քննարկվում, այլ միայն կրթական համակարգը:

Անահիտ Բախշյանն իր խոսքում նաեւ նշեց, որ  բոլոնյան գործընթացի շրջանակներում շատ փաստաթղթեր ենք ընդունել, բայց  առայժմ դրանք ձեւական բնույթ են կրում, որովհետեւ մեզ կարծես թե պարտադրվեցին այդ բարեփոխումները, մենք չնախաձեռնեցինք դա: Նրա խոսքով` բարեփոխումները ձեւական ճանապարհով են գնում եւ այդպիսի տպավորություն են թողնում, որովհետեւ մեր պատկան մարմինները իրենք չեն յուրացնում այդ բարեփոխման քաղաքականությունը եւ իրենք պատճաշ եւ ճիշտ չեն ներկայացնում:


Просмотров: 370 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: