Главная » 2011 » Октябрь » 27 » Մահապատժի ենթարկելվուց հետո պարզվել է՝ անմեղ է
17:45
Մահապատժի ենթարկելվուց հետո պարզվել է՝ անմեղ է


Պարզվել է՝ Թայվանում մահապատժի ենթարկված երիտասարդն անմեղ է եղել։

Ինչպես տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները, Թայվանի իշխանությունները ներողություն են խնդրել 1997թ. մահապատժի ենթարկված 21-ամյա Չանգ Կուո Չինգի ընտանիքից և հայտարարել, որ որպես փոխհատուցում կվճարեն 4,4 միլիոն դոլար։

Թայվանում 21–ամյա օդաչուին մեղադրել էին 5–ամյա մի աղջկա բռնաբարության և սպանության մեջ և մահապատժի ենթարկել։ Սակայն որոշ ժամանակ անց պարզվել էր, որ Չանգ Կուո Չինգը որևէ առնչություն չունի այդ հանցագործության հետ, իսկ խոստովանությունը նրանից կորզել էին խոշտանգումների միջոցով։ 
 

Просмотров: 373 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: