Главная » 2011 Октябрь 27 » Մայքլ Ջեքսոնը աշխարհում ամենաշատ վաստակող մահացածն է
12:40 Մայքլ Ջեքսոնը աշխարհում ամենաշատ վաստակող մահացածն է | |
![]() Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը ավելի շատ գումար է վաստակում, քան շոու-բիզնեսի բոլոր մնացած մահացածները: Այս մասին նշվում է շոու բիզնեսի ամենահարուստ, միաժամանակ մահացած աստղերի հերթական վարկանիշային աղյուսակում, որը հրապարակել է ամերիկյան հայտնի Forbes ամսագիրը: Պարբերականի վարկածով, երկրորդ տեղում ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլին է, ով իր հետնորդների համար «վաստակել է» 55 մլն դոլար, ինչը կարելի է հրաշալի արդյունք համարել մի մարդու համար, ով մահացել է 1977 թվականին: Երրորդ տեղում բոլոր ժամանակների ամենահայտնի շիկահեր Մերիլին Մոնրոն է, ում «եկամուտը» մի փոքր համեստ է` 27 մլն դոլար: Ջոն Լենոնը եւ Էլիզաբեթ Թեյլորը բաժանել են 5-րդ տեղը` 12 մլն դոլար «եկամուտով», գրում է Lenta.ru-ն: | |
|
Всего комментариев: 0 | |